Ովքեր էին այցելել պանթեոն Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում հիշատակի տուրք մատուցվեց անվանի գործչի հիշատակին: Ներկաները նշում էին, որ Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, որն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։ Ներկա էին Դեմիրճյանի հարազատները, քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ։
Թանդիլ յանը, Մեսրոպ Առաքել յանը ու ՀԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ: Ի դեպ, հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը և կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ, չնայած նախատեսված էր տեղադրել Մաշտոցի պուրակում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։