Շտապօգնության ծառայության հասանելիությունը մարզերում այս պահին բավարար չէ. Ավանեսյան
«Հայաստանում շտապօգնության ծառայությունը ձևավորված է մարզային սկզբունքով և անգամ կայանին ավելի մոտ գտնվող գյուղից կանչը չի կարող սպասարկել այլ մարզի բրիգադ, պետք է բրիգադը գնա այդ մարզի կենտրոնական կայանից։ Դրա համար մենք այս տարի ստեղծելու ենք հանրապետական մարզային ծառայություն, որի արդյունքում կանչը կսպասարկի ամենամոտ գտնվող բրիգադը, եթե անգամ նա այլ մարզից է»,– ԱԺ-ում ասաց առողջապահության նախարարը։
Այսպիսով` շտապօգնության ծառայության էֆեկտիվությունը մարզերում կփոխվի։