«Ակցիաները լինելու են շարունակական». զոհվածի հայր

«Ինչպես գիտեք՝ 24 ժամ էինք տվել ՔԿ-ին, որպեսզի մեղադրանք առաջադրեին 13 ոստիկաններին, ովքեր բիրտ ուժ էին կիրառել սեպտեմբերի 12-ին՝ «Եռաբլուր»-ում»,- ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայր՝ Արա Ռոստոմյանը: «Իրավական առումով ՀՀ-ից այլևս որևէ ակնկալիք չունենք՝ ո՛չ կգանք ՔԿ, ո՛չ կգնանք Դատախազություն. կդիմենք բոլոր իրավապաշտպաններին, որ մեր հարցը բարձրացնեն միջազգային կառույցներում»,- ասաց զոհվածի հայրը: Նա նշեց, որ շարունակելու են ակցիաները, պայքարը լինելու է քաղաքական. «Վաղը ծնողներով կհավաքվենք, քննարկում կանենք, երկուշաբթի եթերով կհայտարարենք՝ հետագա ակցիաների մասին»,- նշեց Արա Ռոստոմյանը:

Այս թեմայով
am