Փաշինյանը Եղեգնաձորում ծանոթացել է նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի և համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վայոց Ձոր կատարած իր այցից, որին կից գրել է. «Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացա Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի և համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին»: