Շղթայական ավտովթար Կիևյան փողոցում․ վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ «Շանթ» հեռուստաընկերության դիմաց բախվել են 4 ավտոմեքենաներ՝ Mercedes, 2 Nissan Tida ու VAZ 2121։

Ավտովթարի հետևանքով 2 անձ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ վիրավորներից մեկը հղի կին է։ Նրան հոսպիտալացրել են «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան» ծննդատուն)։

 

 

Այս թեմայով
am