Doing Digital Forum. Թվային փոխակերպումը` օրակարգում

Փոփոխությունների հորձանուտում կարևոր է հասկանալ՝ ինչպես չտրվել խելահեղ հոսքին և այն դարձնել կառավարելի։ Ահա այդպիսի մի հորձանուտում էլ հերթական անգամ հայտնվել է մարդկությունը և մետամորֆոզն այս անվանում են «թվային փոխակերպում»։ Հենց թվային փոխակերպման մարտահրավերները հասկանալու ու դրանց ընդառաջ գնալու քայլերի հաջորդականությունը կազմելու համար էլ digitalմարդիկ միավորվել էին մեկ հարկի տակ՝ Doing Digitalֆորումին։ 

Ամբողջ ֆորումի ընթացքում կարմիր թելով անցնում էր մեկ հարց՝ թվային փոխակերպումը մեր ներկան է, թե՞ ապագան։ Թվային փոխակերպումն անընդհատ է ու շարունակական։ Ֆորումի համակազմակերպիչԱմերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը փորձեց պատասխանել մեկ այլ կարևոր հարցի՝ ի՞նչն է մեզ տանում դեպի թվային ապագա․ 

«Մենք ունենք մարդկային հզոր կապիտալ, ինչն ամուր հենք է, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիաների և նորարարություններիտարածաշրջանային նոր հանգրվան։ Իսկ ի՞նչն է տանելու մեզ դեպի այդ հանգրվանը։Տեխնոլոգիանե՞րը: Ոˊչ, տեխնոլոգիան բավարար չէ: Պատասխանն է` ՄԱՐԴԻԿ: Փոխակերպումը սկսվում է մեկ հարցին պատասխանելով՝ ինչո՞ւ։ Փոխակերպումը երբեք չի ավարտվում, դա անդադար գործընթաց է, ինչպես Քրիս Սքիներըկասեր` եթե չփոխակերպվես՝ կմեռնես։ Հպարտությամբ նշեմ, որ Ամերիան շարունակական վերափոխման հիանալի օրինակ է»,- ասաց Արմինե Ղազարյանը։

Ֆորումի  կազմակերպիչ Spring PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց, թե ինչի՞ց են ոգեշնչվել ֆորումի կոնցեպտը կազմելիս․

«Այստեղ ներկա է թվային տրանսֆորմացիայի կնքահայրերից մեկը՝ Քրիս Սքիները, որը բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ է թվային տրանսֆորմացիայի թեմայով։ Չեմ թաքցնի՝ ֆորումիամբողջ ձևաչափը և կառուցվածքը ձևավորվել է Քրիս Սքիների գրքերի կոնտենտի հիման վրա»,- ասաց նա։

Միջոցառմանը ներկա էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը կիսվեց կառավարության տեսլականով թվային հասարակության կերտման ճանապարհին․

«Ես շնորհակալություն եմ հայտնում SPRING PR-ին, Ամերիաբանկին` այս կարևոր միջոցառման համար: Վերջին տարիներին մեր երկրում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվացումն ինքնին այն բանի ցուցիչն է, որ Հայաստանի տնտեսական և հանրային կյանքում թվային փոխակերպումը առաջնային օրակարգ է դարձել։ Նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն մեզ համար»,- ընդգծեց փոխվարչապետը։

Միջոցառմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահն էլ խոսեց ֆինանսական կառույցների ավելի պահպանողական լինելու տեսանկյունից։ Ըստ նրա՝ Կենտրոնական բանկերը ավելի դանդաղ են փոխակերպվում քաոսից խուսափելու նպատակով․

«Մեր նպատակն է այս հարափափոխ և անորոշ իրականության պայմաններում լինել կայուն և վստահելի ֆինանսական գործընկեր, փորձել կարգավորել պրոցեսները, որպեսզի դրանք դուրս չգան վերահսկողությունից»,- նշեց Մարտին Գալստյանը։ 

Վերջում բեմ բարձրացավ ֆորումի ծանր հրետանին՝ Քրիս Սքիները, ինչպես ասում են` թվային փոխակերպման կնքահայրը, BBC News, Sky news,CNBC և Bloomberg ֆինանսական և բանկային հարցերի մշտական մեկնաբանը։

Թվային տրանսֆորմացիայի գուրունանդրադարձավ այդ վերափոխման ամենակարևորև նուրբ ասպեկտին՝ նշելով, որ այն սահմաններ ու պետություն չի ճանաչում։ 

«Այժմ մեծ թափ են առնում բլոքչեյնն ու տարատեսակ կրիպտոարժույթները: Ինչո՞ւ է անհրաժեշտ վերափոխումը, քանի որ նույն կրիպտոարժույթները Կենտրոնական բանկեր ու կառավարություններ չեն ճանաչում։ Նրանց հետ վարվելու համար բոլորովին այլ մտածելակերպ է հարկավոր»,- նշում է Քրիս Սքիները։

Եվ այսպես մի ամբողջ օր թվային մարդիկ կիսվում էին իրենց գիտելիքներով, փորձով ու մոտեցումներով:

Այս թեմայով
am