Հարձակվել են առողջապահության նախարարի վրա ու հայհոյել․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցածին և հետաքրքրվեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանից՝ իրավապահները նշված հարցով զբաղվում են, թե ոչ։
Բացի այդ, Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորների հրահրմամբ մի խումբ մարդիկ հարձակվել են առողջապահության նախարարի վրա ու հայհոյել։