Խոնարհվում ենք հայոց մայրերի առջեւ, առանձնահատուկ խոնարհում անմահացած հայորդիների մայրերին. ՀՀ ԵԿՄ վարչություն
Հայոց հերոսածին մայրեր,
Սիրելի՛ կանայք, քույրեր, դուստրեր
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:
Մայրությունը կնոջ ամենամեծ կոչումն ու առաքելությունն է:
Խոնարհվում ենք հայոց մայրերի առջեւ, առանձնահատուկ խոնարհում անմահացած հայորդիների մայրերին։
Շնորհավորում ենք զինվորական ծառայություն իրականացնող կանանց, երկրապահ կամավորական հայուհիներին,«Պատանի երկրապահ» ակումբի աղջիկներին։
Թանկագին՛ կանայք, քույրեր, դուստրեր
Աստվածամոր Ավետման գեղեցիկ տոնի օրը ցանկանում ենք, որ Աստծո օրհնությունը լինի յուրաքանչյուրիդ օջախում:
Խաղաղություն մեր երկիրին,
Աստված պահապան լինի բոլորիս։
ՀՀ ԵԿՄ վարչություն