Սիրելի’ մայրեր և քույրեր, թող ձեր գարունները լեցուն լինեն սիրով և քնքշությամբ, շրջապատված լինեք ուշադրությամբ և հոգատարությամբ.Ռազմիկ Մկրտչյան

Սիրելի’ մայրեր, կանա'յք և աղջիկնե'ր
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Ապրիլի 7-ը առանձնակի խորհուրդ ունի. այս օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը, որը խորհրդանշում է  մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը։
Մեր հասարակության  գիտակցության մեջ «մայր» կոչումը առանձնակի պաշտամունքի ու երկրպագության խորհուրդ ունի. հայ կնոջ անսպառ նվիրումի և անձնվեր հոգատարության շնորհիվ է կերտվում ամուր ընտանիք։ Անժխտելի է այն փաստը, որ կրթության, դաստիարակության և ազգապահպանության գործում մեծ է ձեր դերակատարությունը, դու’ք եք մեր հայրենիքի հենասյունը։
Խոնարհումս Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսների մայրերին։ Հայեցի ոգով դաստիարակված ձեր զավակների մարտնչող կամքի շնորհիվ է, որ այսօր էլ կանգուն է մեր հայրենիքը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով` բարեմաղթում եմ հավերժ ժպիտ ձեր ծաղկավառ դեմքերին, սիրելի’ մայրեր և քույրեր, թող ձեր գարունները լեցուն լինեն սիրով և քնքշությամբ, շրջապատված լինեք ուշադրությամբ և հոգատարությամբ։
 

Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար`Ռազմիկ Մկրտչյան 

Այս թեմայով
am