Վարդենիսցիների ցորենի դաշտերում ադրբեջանցիները շինություններ են սարքում․ ավագանու անդամ
Սահմանին նույն սպասողական իրավիճակն է, այն միջադեպը, որ տեղի ունեցավ Տեղ գյուղում, չի բացառվում, որ լինի նաեւ Վարդենիսում․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։
Գեղարքունիքում մտահոգված են Սյունիքում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, երբ ադրբեջանական զորքն առանց կրակոցի մի գիշերվա ընթացքում ՀՀ ինքնիշխան տարածքից զավթեց եւս 300 մետր։
«Ադրբեջանական զորքի Տեղ գյուղում առաջ գալու հանգամանքը մեզ մտահոգելու տեղիք է տալիս։ Հանրապետության ցանկացած սահմանային հատվածում տեղի ունեցող խախտում յուրաքանչյուր գիտակից հայի անհանգստացնում է, հատկապես, երբ խոսքը մեր երկրի կայնության, անվտանգության եւ սահմանային անձեռնմխելիության մասին է։ Մենք ապահովագրված չենք հերթական հարձակումից, եւ այս ամենը մտահոգիչ է մեր տարածաշրջանի ժողովրդի համար»,-ասում է Շահնազարյանը։
Հաշվի առնելով 2021թ․-ի մայիսի 12-ի դեպքերը, որքանո՞վ է իշխանությունը պատրաստ առճակատվելու Ալիեւի հետ, եթե ադրբեջանցիները շարունակեն առաջ գալ Գեղարքունիքի մարզում, ինչպես դա եղավ Սյունիքի դեպքում։
Մանրամասները՝ MediaHub.am-ում
