Եթե առավելագույնս միավորվենք, ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման շատ կարևոր տարր է։  Այդ մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ տելեգրամյան իր եթերում։

«Ես խորապես համոզված եմ, որ այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում, այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների ներկայությունն անվտանգության երաշխավորման շատ կարևոր տարր է։ Այո, թերի, այո, ցավոք, սահմանափակ մանդատով, փոքրաթիվ, թեթև սպառազինությամբ, բայց ես խորապես համոզված եմ, որ մեզանից շատ բան է կախված։ Եթե մենք կարողանանք առավելագույնս միավորվել, ցույց տալ աշխարհին, որ մենք Ադրբեջանի մաս չենք լինի, որ մենք ամեն ինչ կանենք մեր հայրենի հողում ապրելու համար, ես վստահ եմ, որ և՛ միջազգային հանրությունը, և՛ Ռուսաստանը ամեն ինչ կանեն, որպեսզի խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան, որպեսզի խաղաղապահներն ավելի շատ զենք ունենան,- ընդգծել է նա։ 

Այս թեմայով
am