Ոչ սթափ վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակներ

Մարտի լույս 31-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Աշտարակ-Եղվարդ խճուղում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած մեքենան։ 

 

Տրանսպորտային միջոցում ատրճանակ է հայտնաբերվել, ևս մեկ ատրճանակ հայտնաբերվել է վարորդի պայուսակում։

 

Արագածոտնի պարեկները ստուգել են նաև վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է։

 

Աղձք գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ 

 

 

Այս թեմայով
am