Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արեւելք (բնակչությունը` 83 հազար մարդ):
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։