Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպով 5 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։

 

Միջադեպին մասնակից 5 անձ ձերբակալվել է առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

 

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին «Queen Music Hall» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել։

 

Ծեծվողների մեջ են եղել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։  

 

 

Այս թեմայով
am