Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով 1 անձ մահացել է, հայտնի է նրա ինքնությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ժամը 14.20-ին Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է գետը։ 

 

Վթարի հետևանքով տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: 

Սակայն նրանցից մեկի՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանի կյանքը  փրկել չի հաջողվել։

 

 

Այս թեմայով
am