Անգնահատելի է ձեր դերը սերունդներին կրթելու, հայրենասիրության ոգով և ազգային արժեքներով առաջնորդվող քաղաքացի կերտելու գործում.Ռազմիկ Մկրտչյան

Սիրելի’ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Ձեր բարությամբ, անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին` ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը։ Անգնահատելի է ձեր դերը սերունդներին կրթելու, հայրենասիրության ոգով և ազգային արժեքներով առաջնորդվող քաղաքացի կերտելու գործում։

Այս տոնն առիթ է մեր սերն ու  երախտագիտությունն արտահայտելու, որը մենք տածում ենք ձեր հանդեպ։
Սիրելի’ կանայք, թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները և ցանկությունները, թող ձեր օրերը լեցուն լինեն խինդով և ջերմությամբ, լինեք սիրված, գնահատված, ունենաք հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։

Մեկ անգամ ևս շնորհավորելով`մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լեցուն լինի գարնան բույրով, ուրախ ու բարձր տրամադրությամբ…
Անսահման երջանկություն և ջերմ ժպիտներ…

Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար`Ռազմիկ Մկրտչյան 

Այս թեմայով
am