Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները 60 հազար դրամի չափով կպարգևատրվեն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Կանանց տոնի առթիվ պարգևատրելու մասին» կարգադրություն է ստորագրել։

ԱԺ նախագահը կարգադրել է Ազգային ժողովի կին պատգամավորներին ու կին աշխատողներին պարգևատրել վաթսուն հազար դրամի չափով։

 

Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

 

Այս թեմայով
am