Հրազդանում իրականացվում են զավթած տարածքների ազատման աշխատանքներ
Հրազդանում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման, կանաչ գոտիների վերականգնման աշխատանքները:
Meganews.am-ի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները, վաշտի հրամանատար`Վահագն Կարապետյանի գլխավորությամբ, առաջարկով դիմել են Հրազդանի քաղաքապետ` Սևակ Միքայելյանին, որպեսզի քանդվեն Հրազդանում գտնվող ապօրինի անհարմարավետություն առաջացնող շինությունները:
Այսօր Meganews.am-ը տեղեկացավ,որ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի որոշմամբ,արդեն իսկ քանդվում են ապօրինի շինությունները կանգառները ազատելով հին և տգեղ շինություններից,որը շուտով կփոխարինվի նոր, գեղեցիկ և հարմարավետ կանգառներով:
Այսօր,կանգառում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է:
Տեղեկացնենք,որ ստուգայցերը լինելու են շարունակական, հայտնաբերված ապօրինի ցանկացած կառույց ապամոնտաժվելու է:
Meganews.am