Դեպի Խոզնավար գնացող 18 կիլոմետրանոց ճանապարհն այս տարի կնորոգվի. Գնել Սանոսյան
«Ընդհանուր 18.5 կմ է ճանապարհը։ Կառավարության նիստերից մեկում գումար է հատկացվել»,– կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվեց, թե նախատեսվո՞ւմ է նորոգել Վաղատուր-Խնածախ ճանապարհը, որով նաև ռազմական մեքենաներ են անցնում։ Սակայն Սանոսյանը չմանրամասնեց` ասելով միայն, որ առաջնայնություն է տրվել Խոզնավար գնացող ճանապարհի նորոգմանը։
Meganews.am