«Թմրամիջոցների շրջանառության նպատակով սահմանային հսկողության աշխատանքներում կներգրավվեն վարժեցված շներ». Վահե Ղազարյան

«Թմրամիջոցների շրջանառությունն իրոք մտահոգիչ է: Ես վստահ եմ, որ կա թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման մեծ ծավալներ: Այդ իսկ պատճառով կատարվել են մի շարք միջոցառումներ, մշակվել է ռազմավարության ծրագիր, համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձերը, բացատրական աշխատանքներ ենք կատարում անչափահասների և երիտասարդության շրջանակներում, նախատեսում ենք ուժեղացնել սահմանային հսկողությունը, որի աշխատանքներում կներգրավվեն վարժեցված հատուկ շներ, ակնկալում ենք նաև հանրության աջակցությունն այդ չարիքի դեմ պայքարում»,- ԱԺ-ում ՝ անդրադառնալով ոստիկանության կողմից թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին, ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ այսօր թմրանյութերն ամենաշատը տարածվում են համացանցի միջոցով. «Կանենք ամեն ինչ, և ես վստահեցնում եմ, որ մինչև տարվա վերջ կունենանք բավականին դրական մեծ արդյունքներ և ցուցանիշներ»,- հավելեց նախարարը:

Meganews.am

Այս թեմայով
am