Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին․ Սիմոնյան
«Այո, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մեր հայրենակիցները փակված են մնում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - նշեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանն այս պահին չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի վերաբերյալ, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա արդեն բանակցված և ստորագրված փասթաթուղթ, այն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։