Հայաստանի իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականության արդյունքում այսօր կանգնած ենք Արցախ Հայաստան անջատման մեծագույն վտանգի առաջ

Հայաստանի իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականության արդյունքում այսօր կանգնած ենք Արցախ Հայաստան անջատման մեծագույն վտանգի առաջ ։
Մութ ուժերի հովանավորությամբ այսօր Հայաստանի որոշ խմբակներ ավելի մտահոգ են Ուկրաինայի համար ,քան Արցախի ։ Անգամ որոշ ուկրաինացիներ են պնդում ,որ իրենք և ռուսները այրունակից են և այս պատերազմը սազական չէ իրենց ։Իսկ հայկական տիրույթում մոռանում են ,որ Արցախում ,ոչ թե հեռավոր արյունակից են ,այլ նույն գենի կրողն ու աշխարհագրական տարածքի նույն բնակիչները ,որը թշնամին ուզում է յուրացնել ։
Այսօր այս և Արցախյան այլ խնդիրների մասին էին քննարկում Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի շուրջ հավաքված մի խումբ քաղաքացիներ ։
Նրանց ցուցանակների վրա գրված էր ` Հայաստանն ու Արցախը մի դարձրեք Ուկրաինա, Հայաստանը դարձել է սխալ քաղաքականության զոհ , ներկաները պնդում էին ,որ չպետք է մոռանալ սեփական փառավոր պատմությունը։
Կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանը իր խոսքում նշեց , որ Արցախը արդեն 76 օր շրջափակման մեջ է և մեր հանրությունը քիչ քիչ մոռացության է տալիս Արցախը, իսկ միջազգային ատյաննները նախ կոչերի տեսքով , ապա Հաագայի դատարանի որոշման տեսքով ,որևէ լուրջ փոփոխության չհանգեցրեցին։
Արմինե Մելքոնյանը նշեց, որ ուժն է ծնում իրավունք և թերևս այս պարագայում մենք դարձել ենք աշխարհից խաղաղություն մուրացող մեկը ում լիքը պահանջներ է առաջադրում Ալիևը ։
Հավաքի նպատակը մեկն էր , Հայաստանը չդարձնել սխալ քաղաքականության զոհ ։

Այս թեմայով
am