«Ես քո զինվորն եմ, հայրենիք» օլիմպիադայում հաղթած զինվորները 7 օրով տուն կգնան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ես քո զինվորն եմ, հայրենիք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային եւ համադպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգեւատրման արարողությունը: 

2 անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 12 մասնակից՝ 6 ժամկետային զինծառայող, 6 աշակերտ:

«Զինվորները պարգեւատրվել են ՊՆ պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, իսկ անվանակարգերում 1-ին մրցանակային տեղերը զբաղեցրած զինվորներին հատկացվել է նաեւ 7-օրյա լրացուցիչ արձակուրդ»,– ասված է հաղորդագրությունում:

Արժեքավոր նվերներ են ստացել նաեւ աշակերտները:

Ի թիվս այլ հրավիրվածների, միջոցառմանը մասնակցել են նաեւ մրցանակային տեղեր զբաղեցրած զինվորների եւ աշակերտների ուսուցիչները:

Այս թեմայով
am