Ուզբեկստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ուզբեկստանում փետրվարի 23-ին , տեղական ժամանակով 16:12-ին , 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։ Էպիկենտրոնը գտնվել է Ջիզախի շրջանի Գալյաարալ շրջանում։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԻՆ-ին առընթեր Սեյսմիկ կանխատեսման մոնիթորինգի կենտրոնը։
Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում։