ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:

 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, որոնք օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

 

ՊՆ–ն տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:

 

Այս թեմայով
am