Պետությունը կավելացնի աջակցությունը 3 ամսով, եթե կնոջ խնամքին լինի մինչև 5 տարեկան երեխա
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց նախագիծ, որի համաձայն, եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անձի, պետությունը 6 ամիս շարունակ կտրամադրի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 12 հազար դրամ:
Եվ հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրությունների, 30-45 տարեկան անձանց մեջ բավականին մեծ տոկոս է կազմում այն կանանց թիվը, որոնք տնտեսապես ակտիվ չեն, այդ առիթով էլ պետությունը աջակցությունը կավելացնի ևս 3 ամիս, եթե կնոջ խնամքին լինի մինչև 5 տարեկան երեխա: