Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից այսօր երրորդ հաստացումն է արվել` 97 460 500 դրամի չափով։ 

Դրանից  89 134 500 դրամը կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին` մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, 8 326 000–ը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։

Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։

 

Այս թեմայով
am