Համատեղ շտաբային մարզումներ Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։