Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել

Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի, RIA Novosti-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել է Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցում, շենքը, որտեղ գտնվում է MKM հյուրանոցը, հրդեհվել է։ Հրդեհի մասին հաղորդագրությունը Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է երեքշաբթի ժամը 21.20-ին։

Հրդեհն արդեն մարված է։ Փրկարարներն ավելի վաղ հայտնել էին վեց զոհի և 9 վիրավորի մասին:

«Հիվանդանոցում մի կին է մահացել, զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- ասել է աղբյուրը։

Այս թեմայով
am