15 զինվորների ծնողները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել, իսկ հետո նրանք կդիմեն այլ գործողությունների

Ազատ գյուղի կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինվորների ծնողները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել, իսկ հետո նրանք կդիմեն այլ գործողությունների։ 

 

Այս մասին նրանք լրագրողներին հայտնեցին կառավարության շենքից դուրս գալուց հետո։ 

 

«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասաց զոհված զինծառայողների հարազատններից մեկը։

 

Թե ում հետ են շենքի ներսում նրանք հանդիպել՝ դժվարացան պատասխանել, բայց նրանց խոսք են տվել կարճ ժամանակում հանդիպում  կազմակերպել  Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հետ։ 

 

Այս թեմայով
am