ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ է նշանակվել Սմբատ Գրիգորյանը
ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ է նշանակվել Սմբատ Գրիգորյանը (լուսանկարում)՝ ազատելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Մինչ այդ նախագահի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Ալբերտ Բաղդասարյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: