Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող մոտ երկու տասնյակ անձի է ձերբակալել
«Բնակիչները նախապես զգուշացվել են, ողջամիտ ժամանակ է տրվել դեռևս անցած տարի, որից հետո այս տարվա հունվարի 31–ին տրվել է ժամկետ, փետրվարի 12–ին լրացել է ժամկետը։ Նախապես իրազեկել ենք նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությանը, և նրանք իրենց գործառույթն իրականացնում են»,– ասաց ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը նա։
Ոստիկանության պարզաբանմամբ` իրենց գործողությունների հետևանքով տուժածներ չկան, որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։