Եթե Սեյրանը Օհանյանը կարծում է իր դեմ շինծու գործ է հարուցվել, թող գար և դատախազին հարցեր ուղղեր
Սեյրան Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և որևէ հրահանգ չկա, այնպես չէ, որ իր կողմից որևէ չարաշահում չի եղել և քրգործը հորինվածք է, բայց եթե Սեյրան Օհանյանը կարծում է, որ շինծու գործ է, թող ներկա լիներ և ԱԺ դահլիճում դատախազին հարցեր ուղղեր ու պատասխաներ պատգամավորների հարցերին:
Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե այս ամենն արվում է ժողովրդին ցույց տալու համար, քանի որ նախկիններին պատժելու խոստումներ է տրվել, պատգամավորը պատասխանեց, որ ժողովուրդը գիտակից է և շոուն իրական գործընթացներից տարբերում է: Ինչ վերաբերում է երկրաշարժի հետևանքով Թուրքիա փրկարարներ ուղարկելու որոշմանը, ապա Հակոբյանը նշեց, որ դա մարդասիրական օգնություն է, ոչ թե էրդողանին, այլ Թուրքիայում ապրող մարդկանց:
Մանրամասները՝ տեսանյութում: