Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»

Լրագրող և «Ալ-Նասրի» նախկին մամուլի քարտուղար Սաուդ Ալ-Սարամին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ռոնալդուն «Ալ-Նասր»-ում հանդես է գալիս 2022 թվականի դեկտեմբերից։ Ավելի վաղ նա խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» և «Յուվենտուսում»։

Նա հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին և հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն և երկու անգամ հաղթել Ազգերի լիգայում։

Այս թեմայով
am