Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ են

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում։ Այս մասին հայտնում է Mint-ը։

Հաղորդվում է, որ զայրացած երկրպագուները բախումներ են ունեցել ոստիկանության հետ։ Անկարգությունների ընթացքում վնասվել են ավտոմեքենաներ և այլ գույք։

BFMTV-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը գիշերը Փարիզում 141 երկրպագուների է ձերբակալել։

Այս թեմայով
am