Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

 

Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

 

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել ու հայտնել, որ քաղաքապետարանի առաջարկով Ծառուկյանի մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

 

Հիշեցնենք՝ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում վաղ առավոտյան միաժամանակյա խուզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալել  են։

Մանրամասները՝տեսանյութում

Այս թեմայով
am