Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում. 2 անչափահաս ընկերներ ծեծի են ենթարկել 14-ամյա տղային, վերջինն էլ սnւր գործիքով հարվшծել է նրանցից մեկին․ կա վիրավnր
Հունիսի 8-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «Երևան» բժշկական կենտրոն մի երեխա է տեղափոխվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին՝ պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Իրավապահները Ս․ Դ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։