Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվել թ 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։

Չեմպիոն է դարձել ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը, որը վաստակել է 9 միավոր։ Իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը 8.5 միավորով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ավստրիան ներկայացնող միջազգային վարպետ Օլգա Բադելկան նույնպես 8.5 միավորով եզրափակել են լավագույն եռյակը։

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 7 միավորով կիսել են 19-րդ հորիզոնականը։

Առաջնության ընթացքում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը լրացրել է միջազգային վարպետի (IM) իր առաջին նորման, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ կանանց միջազգային վարպետի (WIM) իր երրորդ նորման։

Պոլինա Կոբակը նաև 211.2 կետով բարելավել է իր վարկանիշը։

Հայ շախմատիստուհիների արդյունքները.

  • Մարիամ Մկրտչյան՝ 7 միավոր
  • Լիլիթ Մկրտչյան՝ 7 միավոր
  • Էլինա Դանիելյան՝ 6.5 միավոր
  • Պոլինա Կոբակ՝ 6.5 միավոր
  • Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր
  • Անի Ավետիսյան՝ 5.5 միավոր
  • Անահիտ Մկրտչյան՝ 5.5 միավոր
  • Կիտի Նադանյան՝ 4.5 միավոր
  • Անի Նահապետյան՝ 4.5 միավոր
  • Սոնա Կրկյաշարյան՝ 4.5 միավոր
  • Նվարդ Հայրապետյան՝ 4.5 միավոր
  • Լիլիա Դանիելյան՝ 4.5 միավոր
  • Անահիտ Մուրադյան՝ 4.5 միավոր
  • Մանե Ղարիբյան՝ 4 միավոր
  • Թամարա Մանուկյան՝ 3 միավոր
  • Լիդա Սինգ՝ 3 միավոր։ 
Այս թեմայով
am