Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում

Տալլինում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարի առաջին օրը 60 կգ քաշային կարգում Վահե Աղասյանը, վստահորեն տանելով 4 հաղթանակ` Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ, նվաճել է ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ 

60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է մեկնարկանին գոտեմարտում, Մարտին Բադալյանը տարել է 2 հաղթանակ, բայց դուրս մնացել հետագա պայքարից։

66 կգ Դավիթ Աբրահամյանը պարտվել է առաջին գոտեմարտում, իսկ 73 կգ Արտակ Թորոսյանը երկու հաղթանակ է տարել, սակայն նույնպես դուրս մնացել հետագա պայքարից։

Այս թեմայով
am