«ԲՀԿ ներկայացուցիչները Տավուշի մարզում ընտրակաշառք են բաժանել․ ձերբակալվել են մի շարք անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Այս թեմայով
am