«Որևէ քաղաքական ուժի սատարելու համար արգումենտներ են հարկավոր». Լևոն Հարությունյանն ինքնաբացարակ է հայտնել
Դերասան Լևոն Հարությունյանը, ով գալիք ընտրություններում առաջադրվել էր «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակով, ինքնաբացարկ է հայտնել։
Aysor.am-ի հետ զրույցում դերասանը նշեց՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի։
Հարցին՝ կա՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, որին այս պահին սատարում է, Լևոն Հարությունյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, օրը գա՝ բարին հետը։ Քաղաքական թեմաներում ներգրավված՝ գուցե տեսնեք ինձ որպես ՀՀ քաղաքացի, բայց որևէ ուժի սատարելու համար ինձ արգումենտներ են հարկավոր, որը հիմա ես չեմ տեսնում։ Սպասենք հունիսի 7-ին»։