Ձեր հարազատներին, ձեր նախնիներին, ձեր պապերին ասել են «թռած», «փախած», «հայրենիքը հանձնած»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
Ձեր հարազատներին, ձեր նախնիներին, ձեր պապերին ասել են «թռած», «փախած», «հայրենիքը հանձնած»: Քարոզարշավի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
«Համարեք, որ երկիրը մի մեծ մեր ընտանիքն է, և ունենք մի մարդ, որը հիստերիկ է, գժական գնացող։ Համարենք մեր երկիրը մի մեծ ընտանիք, և այդ ընտանիքի հորից է կախված այս երկիրը հանգիստ է լինելու, թե ոչ, պատերազմ է ունենալու, թե խաղաղություն, բարեկեցիկ է լինելու, թե հակառակ
Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150,000 փախստականներ, Արցախի կորուստ, 5,000 զոհ, հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է արևմտյան Ադրբեջան, միգուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ Ուզու՞մ ենք մենք սա։ Ուրեմն այս անգամ սխալվելու ուղղակի տեղ չունենք»: