Ամեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձը

Հայաստանն ու Լիտվան այսօրվանից ռազմավարական գործընկերներ են: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Կեստուտիս Բուդրիսը: Միրզոյանի ձևակերպմամբ՝ այս ձևաչափը առավել համապարփակ գործակցության հնարավորություն կտա:

«Ուրախ եմ ողջունել իմ գործընկեր և բարեկամ Կեստուտիս Բուդրիսին Հայաստանում, և նրա հետ բարձրացնել մեր հարաբերությունները նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Միրզոյանը:

Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանից հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը միտված է քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը և աջակցում է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։

«Բարև Երևանից: Այսօր իմ գործընկեր, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը: Այսօր ստորագրել ենք նաև ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը նախանշում է քաղաքական և տնտեսական գործակցության լայն շրջանակ, ինչպես նաև ընդգծում է մեր աջակցությունը Հայաստանին՝ ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման և նրա եվրաինտեգրման ճանապարհին: Ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է նա:

Այս թեմայով
am