Ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին

Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ meganews-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին:

Նշված համայնքներ, որտեղ քարոզարշավ էր անցկացնում ՔՊ-ն, եկել էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները։

 

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:

Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:

Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Այս թեմայով
am