Մոուրինյուն վերադառնում է Ռեալ. գործարքն ավարտված է

Ժոզե Մոուրինյուն կհեռանա «Բենֆիկայից» և կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, պորտուգալացի մասնագետի վերադարձն արդեն համաձայնեցված է։

Մոտ ժամանակներս «արքայական» ակումբը պաշտոնապես կհաստատի «Յուրահատուկի» նշանակման մասին։ Նշվում է նաև, որ 63-ամյա մարզիչն ակտիվորեն կմասնակցի թիմի տրանսֆերային արշավին։

​Մադրիդյան գրանդի ղեկին Մոուրինյուն կփոխարինի Ալվարո Արբելոային։ Հիշեցնենք, որ Ժոզեն ավելի վաղ գլխավորել է «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ մադրիդցիները Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 11 միավորով։

Աղբյուրը՝ Armsport.am:

 

Այս թեմայով
am