Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Բուլղարիայում շարունակվում է  ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։   

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Սուրեն Իշխանյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր:

Իշխանյանը ժամանակից շուտ բացահայտ առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի՝ Աբբաս Շաֆիևի նկատմամբ, 15։4 հաշվով հաղթել է նրան և դուրս եկել առաջնության եզրափակիչ փուլ։

 Վաղը Սուրեն Իշխանյանը կգոտեմարտի առաջնության ոսկե մեդալի համար:

Այս թեմայով
am