Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Ինչպես հայտնել էինք,  ավելի վաղ, տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես երկու անձինք քննարկում են Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը: 

Ըստ խոսակցության՝ այն ներառում է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր, 3000 դրամ (հավանաբար յուրաքանչյուր անձին):

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտե։

Այս թեմայով
am