Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, որը ներկայացրել են Ղուկասյանի պաշտպանները, դատարանը մերժել է։
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետի դեմ հարուցված քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։