Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին և հարսը հրավիրվել են դատախազություն

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը, և նրանց հետ փոխկապակցված անձ Զարա Ադիյանը հրավիրվել են dատախազություն։

meganews-ը azdarar.am-ից տեղեկանում է, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հայկազ Բաղմանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:

Նշենք, որ Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է քրեական գործ։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Բացի այդ նա հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր` 2017 թվականի պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում, 2018 թվականի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև նույն թվականի տարեկան հայտարարագրերում, 2019 թվականի տարեկան և 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը։

Այս թեմայով
am