Արաբկիրում կրակnցներ են հնչել, մեկ մարդ վիրավnրվել է․ ի՞նչ է հայտնի
Մարտի 6-ի առավոտյան կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով կա վիրավոր։
Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են շուրջ վեց կրակված պարկուճ։ Վիրավոր մեկ անձ տեղափոխվել է Հերացու անվան թիվ1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով Meganews-ը դիմել է Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի կամ առարկաների ապօրինի շրջանառություն)։
Նախաքննությունը շարունակվում է։
Meganews-ի հարցին՝ արդյոք Արաբկիրում տեղի ունեցած կրակոցները կապ ունեն շաբաթներ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետ, Քննչական կոմիտեից առայժմ չեն պատասխանել։